Ֆրանսահայ հանրայայտ կինօռեժիսոր ինքնակենսագրական այս գիրքը յուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին:
Անծանօթ աշխարհի անտարբերութեան եւ սառնութեան օղակում մի բուռ մարդիկ ապաւինում են իրենց անսահման աշխատասիրւթեանը եւ բարութեանը, դրանով իսկ նւաճում վերապրելու իրենց իրաւունքը:
Սգաւոր ձիւնը վիպակը սկսւում է բացարձակ հանդարտութեամբ և աւարտւում է աղետով:
Հնդկաստանից թռչող մի օդանաւ խորտակւում է Ալպեան լեռներում: Չնայած ճանապարհի վտանգաւորութեանը, երկու եղբայր ձեան և սառոյցի, անհնարին անցումների միջով հասնում են աղետի վայրը: նրանց այստեղ է առաջնորդում երջանկութեան որոնումը: Սակայն տրամագծորեն տարբեր են երջանկութեան նրանց ըմբռնումները:
Սգաւոր ձիւնը երկու եղբոր, երկու տղամարդու երկու գաղափարի անզիջում և ողբերգական բախումն է Ալպեան ձիւնոտ և դաժան լեռներում:
Գիրքն արժանացել է Պրենս Ռենիե դը Մոնակոյի մեծ մրցանակին: