Ա. Աբրահամեանի գիտական այս աշխատութիւնը նախատեսւած է ոչ միայն հայ հնագրութեան, գրի ու գրչութեան պատմութիւնն ուսումնասիրողների, այլ նաև ընթերցողների լայն շրջանակի համար:
Նիկողայոս Յակովի Մառ Անի ՝ գիրքը ամբողջութեամբ նւիրւած է Անի քաղաքի պատմութեանը, նրա հիմանադրման օրւանից մինչ փլուզումը: Գրքում Մառը պատմում է քաղաքի յուշարձանային կոթողների մասին, քաղաքի պատմական արժէքների մասին և թէ ինչպէս է այդ բաց երկնքի տակ թանգարանը աւերւել դարեր ի վեր:
Հայ գրատպութեան 500-ամեակի միջոցառումների 500-ամեակի միջոցառումների շրջանակոներում վերահրատարակում ենք ՀԽՍՀ գիտութիւնների վաստակաւոր գործիչ , պատմական գիտութիւնների վաստակաւոր գործիչ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, աղբիւրագէտ-պատմաբան Աշոտ Գարեգինի Աբրահամի «Հայկական պալեոգրաֆիա» (հրատ. 1948թ.) և «Հայ գրի ու գրչութեան պատմութիւնը» (հրատ. 1959թ.) աշխատութիւնները: Երկու գրքի նշանակութիւնը ու անհրաժեշտութիւնը, հատկապէս, զգացւեց հայ գրատպութեան 500-ամեակին նւիրւած թեմատիկ ցուցահանդէսների ու միջոցառումների բովանդակային համակարգման ընթացքում: Ա. Աբրահամեանի գիտական այս աշխատութիւնները նախատեսւած են ոչ միայն հայ հնագրութեան, գրի ու գրչութեան պատմութիւնն ուսումնասիրողների, այլ նաև ընթերցողների լայն շրջանակի համար:
Ֆրանսահայ հանրայայտ կինօռեժիսոր ինքնակենսագրական այս գիրքը յուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին:
Անծանօթ աշխարհի անտարբերութեան եւ սառնութեան օղակում մի բուռ մարդիկ ապաւինում են իրենց անսահման աշխատասիրւթեանը եւ բարութեանը, դրանով իսկ նւաճում վերապրելու իրենց իրաւունքը: