Սոյն գրքոյկը հատւածների ձևով ընդգրկում է մէկ մասը այն արձագանքների, որ եղել են Մայր Հայրենիքից, սփիւռքից և Իրանի ազգային կազմակերպութիւններից, ուղղւած՝ Թեհրանի Թեմի Բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Արտակ Ս. Արք. Մանուկեանին՝ իր վարչական, ազգային, ազգային-հասարակական, գրական գործունէութեան կապակցութամբ:
Ուկրաինացի բանաստեղծ Իվան Խոմենկոն, ծանօթանալով հայ ժողովրդի պատմութեանը, նրա ազատագրական պայքարի տարբեր էջերին, ստեղծել է մի դրամատիկական լեգենդ, ուր պատկերւած հայ հայրենասէրների պայքարը օտարերկրեայ և ներքին բռնակալների դէմ:
Հայ ընթերցողների ուշադրութեանն ենք ներկայացնում մեր ուկրաինացի բարեկամի «Ճշմարտութիւնը չի մեռնում» լեգենդը:
Գարեգին Լևոնեանը յայտնի է հայ հոգեւոր և նիւթական կուլտուրայի տարբեր բնագաւառների մասին գրած իր բազմաթիւ ուսումնասիրութիւններով: Ընթերցողի ուշադրութեանը ներկայացւող այս գրքոյկում զետեղւած են նրա յուշերը հայ գրականութեան և արւեստի մի շարք գործիչների մասին, որոնց հետ բանասէրը շփւել է իր երկամեայ գործունէութեան ընթացքում:
Լևոնեանի յուշերը փաստական հարուստ տեղեկութիւններով լրացնում են յիշեալ գործիչների կենսագրութիւնները և ընթերցւում են հետաքրքրութեամբ:
Գիրքը նկատի է առնւած պատանի ընթերցողի համար:
Այն լոյս է տեսնում Քրիստոնէութիւնը Հայաստանում պետական կրօն հռչակման 1700-ամեակի յոբելեանի ՝(301-2001) ինչպէս նաև քաղաքակրթութիւնների երկխօսութեան տարւայ առթիւ: