Գ. Լևոնեան հայկական այժմեան քնարերական բանահիւսութիւնը և աշուղ Ջիւանին
Աշուղների մասին
Սոցիալական գաղափարները հայ աշուղական երգերի մէջ
Հայ ժողովրդական և աշուղական երգերը
Պաղտասար Դպիր
Գ. Ախվերդեան
Սայեաթ Նովա
Աշուղ Ջիւանի
Աշուղ Շերամ
Բառարան հայ գրական ծածկանուների
Արւեստի վաստակաւոր գործիչ հանգուցեալ Գարեգին Լևոնեանի համանուն գրքի երկրորդ հրատարակութիւնն է, որտեղ հեղինակը մանրամասն տալիս է ՝ սկասած 5-րդ դարից մինչև 16-րդ դարը, նախքան տպագրութիւնը, ապա 16-րդ դարի առաջին քառորդից մինչև քսաներորդ դարի քսանական թւականները, աշխարհի բոլոր կողմերում եղած հայ գրքի, նրա գեղարւեստական ձևաւորման, փայտագիր ու վիմագիր տպագրութեան տեխնիկայի, ինչպէս նաև հայկական ձուլարանների ու տպագրական տառերի պատմութիւնը:
Գարեգին Լևոնեանը յայտնի է հայ հոգեւոր և նիւթական կուլտուրայի տարբեր բնագաւառների մասին գրած իր բազմաթիւ ուսումնասիրութիւններով: Ընթերցողի ուշադրութեանը ներկայացւող այս գրքոյկում զետեղւած են նրա յուշերը հայ գրականութեան և արւեստի մի շարք գործիչների մասին, որոնց հետ բանասէրը շփւել է իր երկամեայ գործունէութեան ընթացքում:
Լևոնեանի յուշերը փաստական հարուստ տեղեկութիւններով լրացնում են յիշեալ գործիչների կենսագրութիւնները և ընթերցւում են հետաքրքրութեամբ: