Ժողովածուն նւիրւած է Հոկտեմբերեան սոցիալիստական մեծ յեղափոխութեան 60-ամեակին: Լուսաբանւած են յեղափոխութեան միջազգային նշանակութիւնը, միջազգային յեղափոխական շարժման մէջ տեղի ունեցած մի շարք արմատական փոփոխութիւնները եւ Սովետական Միութիւնում ձեռք բերւած վիթխարի յաջողութիւնները: Ցոյց է տրւած ռուս ժողովրդի դերը սովետական կարգերի հաստատումից յետոյ Հայաստանում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական վերափոխումների գործում:
Մեծ տեղ է տրւած կոմունիստական կուսակցութեան կազմակերպիչ եւ ղեկավար դերին, մեր երկրի ժողովուրդների ինտերնացիոնալ համախմբմանը եւ բարեկամութեանը:
Գրքի հեղինակը հարուստ փաստական նիւթերի քննական վերլուծութեամբ եւ հրապարակախօսական-ակնարկային ոճով վերստեղծում է պատերազմական օրերի էպոպեան, լուսաբանում է սովետական բազմազգ ժողովուրդների ինտերնացիոնալ միասնութիւնը եւ մարտական համագործակցութիւնը մեծ հայրենականի տարիներին: Այդ ֆոնի վրայ վեր է հանւում ռուս մեծ ժողովրդի ղեկավար դէրը, ցոյց է տրւում հայ ժողովրդի ինտերնացիոնալիստական ոգին, նրա հաւատարմութիւնը սովետական հանրապետութիւնների եղբայրական դաշինքին եւ արժանի աւանդը ֆաշիզմի ջախջախման պայքարում, մեծ յաղթանակի գործում: