Գիրքը պատմագիտական-վաւերագրական ակնարկ է այն աւանդի մասին, որ Պետրոգրադում, Մոսկւայում, Ուրալում, Ուկրաինայում, Բելոռուսիայում, Մերձբալթեան երկրներում, Միջին Ասիայում,Հիւսիսային Կովկասում և Ղրիմում հայ ժողովուրդը ներդրել է Հոկտեմբերեան սոցիալիստական մեծ յեղափոխութեան յաղթանակի և նրա նւաճումների պաշտպանութեան պայքարում 1917-1920 թւականներին:
Վաւերագրերի և հարուստ փաստական նիւթերի հետազօտութեան հիման վրայ կառուցւած այս գիրքը ուրւագիծ է Սովետական Միութեան մարշալ, Սովետական Միութեան կրկնակի հերոս Ի. Ք. Բաղրամեանի կեանքի ու գործունէութեան մասին:
Հեղինակի գրչի տակ վերակենդանանում են հերոսի կեանքի պատմութեան էջերը, զինւորից մինչև մարշալը ձգւող նրա ուղին. Յեղափոխութեան զինւորի ձևաւորումը, նրա մասնակցութիւնը Հոկտեմբերեան յեղափոխութեան յաղթանակի համար մղած մարտերին, Հոկտեմբերի նւաճումների պաշտպանութեանը, ուսումը ռազմական ակադեմիաներում, ծառայութիւնը զօրքերում, մասնակցութիւնը հայրենական մեծ պատերազմում մղւած մարտերին՝ պատերազմի առաջին օրից մինչև վերջին օրը:
Գիրքը նախատեսւած է ընթերցողների լայն շրջանների համար:
Գրքի հեղինակը հարուստ փաստական նիւթերի քննական վերլուծութեամբ եւ հրապարակախօսական-ակնարկային ոճով վերստեղծում է պատերազմական օրերի էպոպեան, լուսաբանում է սովետական բազմազգ ժողովուրդների ինտերնացիոնալ միասնութիւնը եւ մարտական համագործակցութիւնը մեծ հայրենականի տարիներին: Այդ ֆոնի վրայ վեր է հանւում ռուս մեծ ժողովրդի ղեկավար դէրը, ցոյց է տրւում հայ ժողովրդի ինտերնացիոնալիստական ոգին, նրա հաւատարմութիւնը սովետական հանրապետութիւնների եղբայրական դաշինքին եւ արժանի աւանդը ֆաշիզմի ջախջախման պայքարում, մեծ յաղթանակի գործում: