Հայ գրքի ընդհանուր մատենագիտութեան ներկայ երրորդ հատորում ներկայացւած են 1851-1900 Թւականներին աշխարհի տարբեր երկրներում տպագրւած հաւերէն, ինչպէս նաև՝հայատառ և հայերէն հատւածներ պարունակող այլալեզու գրքերը:
Այստեղ իմի են բերւած Հայաստանի և մի քանի այլ հանրապետութիւնների խոշոր գրադարաններում և անձնական հաւաքածուներում պահւող տւեալ ժամանակահատւածում տպագրւած հայերէն գրքերը:Այդ առումով սոյն մատենագիտութիւնը միաժամանակ կարող է նաև այդ գրադարանների գրքերի համահաւաք գրացուցակների (կատալոգի) դէր կատարել:
Այն նախատեսւած է բանասերների, պատմաբանների, գրքագէտների և հայ գրքի պատմութեամբ հետաքրքրող ընթերցողների համար:
Հայ գրքի մատենագիտութեան հինգերորդ հատորում ամփոփւած են աշխարհի տարբեր երկրներում հրատարակւած հայերէն և հայատառ թուրքերէն գրքերը:
Սոյն համահաւաք մատենագիտութիւնը նախատեսւած է մատենագէտների, բանասէրների, պատմաբանների, ինչպէս նաև հայ գրքի պատմութեամբ հետաքրքրւողների համար: