دسترسی همگانی(OPAC) «Ս. Ներսէս Շնորհալի» Գրադարան

Սիրակարկաջ որ է հանդիսարան Հայերէն, Պարսերէն և Հինդստանցերէն երգոց։ Հաւաքեալ աշխատասիրութեամբ Ստեփաննոսի Ջնթլումեան Ավետեան (1830) بازکردن لینک
نوع مدرک:متون چاپی
عنوان :Սիրակարկաջ որ է հանդիսարան Հայերէն, Պարսերէն և Հինդստանցերէն երգոց։ Հաւաքեալ աշխատասիրութեամբ Ստեփաննոսի Ջնթլումեան Ավետեան
ناشر:Կալկաթա : Անանուն
سال نشر :1830
شابک/شاپا019620
یادداشتԻր ժամանակի տարածւած երգերի ժողովածու է։ Մեր օրերի երգարանների առաջին նախատիպը։ Մինչև 79-րդ էջը հայերէն երգերն են, այնուհետև հայատառ պարսկերէն ու «Հնդստանցերէն»։ Հայերէն երգերի մի մասը ժողովրդական են, նոր Ջուղայի բարբառով, միւսները գրաբար են, անհատ հեղինակների ստեղծագործութիւններ։ Մի քանի երգերում աքրոստիկոսի ձևով յիշատակւում է հեղինակը, բայց մեզ համար անծանօթ. օրինակ, էջ 71-ի «Երգ բիւլբիւլին»-ի երկտողերի սկզբնատառերը հեգում են «Յովհաննէս», իսկ 75-ի «Յեռեալ ակամբ»-ի քառատողերի սկզբնատառերը՝ «ՅԱբրահամէ»։ Երգարանում հանդիպում են նաև ծանօթ անուններ. 69-70 էջում զետեղւած է նաղաշ Հովնաթանի «Վրաստանայ գօզալները»-ն։ 40-րդ էջի «Մեսրովպեան աշնան առաւօտ»-ը Մեսրոպ Թաղիադեանի առաջին տպագիր ոտանաւորն է։
Երգարանը բացւում է կազմողի հետևեալ նախաբանով. «Նշան ազգի, որ դէպի լոյս և ի քաղաքականութիւն գնայ՝ է վայելչութիւն յամենայն ի գնացս և ի բանս։ Եւ եթէ վայելչութիւն և ստակութիւն վայելիցէ առանձինն անձանց, ապա որքան առաւել և միաբանելոցն ի կոչունս խրախճանաց։ Ապաքէն տեսանելով իմ ի բազմաց հետէ զի յարգոյ մերազունք տեղւոյս առ ի չգոյէ կանոնաւոր երգարանաց երբեմն այս և երբեմն գրչաւ շղեալ անկատարովքն վարէին, յօժարեցայ ի մի հաւաքել զներդաշնակաւորս մերազգի և այլազգիցցուց, զորս և համեղաճաշակս քմած վարկայ և գեղեցկաձայնս հագագաց նուագաց մերոց, զոր և տպագրութեամբ ի լոյս ընծայեցի։ Զի որ յառաջն ի միում սեղանի զբաղմութիւն տաղարանից գործ ածէին զուրոյն անկատարս յինքեանս, այժմ ղայս մի միայն ի կիր առեալ՝ յամենայնի զվայելչութիւն ցուցանիցեմ, մանաւանդ յընկերակցութիւնս անդ ազգացն օտարոտեաց։
Ի վախճան յուսամ զի ընթերցողքն սիրով ներողամիտ լիցին սղալանաց սպրդելոց ի սա, զորս թէ՛ պարոն Խաչիկ Յովհաննէս Սարգսեանց ըստ կարևորագույնին զգուշացաք որոշել և այսպէս հռչակապէս խոստովանիմ զշնորհակալութիւն իմ վասն օգնականութեանն, զոր ընկալայ ի վերոյիշեցեալ պարոնէ յընթացս այսր առաջին գրաւորական աշխատանաց իմոյ։ Ս. Ջ. Աւետեան»։
Գրքի վերջում կցւած բաց թերթերի վրայ կան երկու ձեռագիր ոտանաւորներ, որոնցից մէկը աշուղ Ղուլ Յովհաննէսի «Ադամայ որդուս առաջի սկիզբն դոր այ» ոտանաւորի մի տարբերակն է, գրւած 1853 թ. մարտի 20-ին։

128 էջ։
Շարւ. 8x13,5 սմ։
لینک فایل دیجیتالی :http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armbook/books/sirakarg_index.html
لینک ثابت رکورد:./index.php?lvl=record_display&id=9985
زبان مدرک :ارمنی
شماره ثبتشماره بازیابینام عام موادمحل نگهداریوضعیت ثبتوضعیت امانت
019620584 Հնատիպ գիրքԳրապահոց.Յատուկ պայմանների ներքոյ տրամադրւող գրքերغیر قابل امانت

تعداد نظرات کاربران :0 . برای افزودن نظر خود کلیک نمایید.