چکیده : | Պատերազմ...Ֆաշիստական հորդանների ճամփան փակելու ելան ամէնքը՝ զէնքով ու աշխատանքով:
Ռազմադաշտում սովետական հայրենասէրները մարտնչեցին արիաբար, զոհւեցին, նահանջեցին, ոմանք էլ թշնամու ձեռքն ընկան, գերւեցին: Գերւեցին բայց չընկճւեցին, գերի չդարձան: Նրանք չկորցրին հաւատը, և համակենտրոնացման ճամբաներում, նոյնիսկ «մահւան ֆաբրիկաներում» ու, ազգային լեգոնում շարունակեցին պայքարը մահւան դէմ, հանուն հայրենի օջախի, հանուն սովետական հայրենիքի:
Այդ մարդիկ չկորան անյայտ, նրանցից ամէն գործադրած ջանքերն իզուր չանցան: Նրանք ևս յաղթանակ նւաճեցին, նրանցից շատերն էլ տուն վերադարձան ՝ բաց ճակատով, պատւի ու հարգանքի արժանի...
Ժուռնալիստ Միաքայէլ Յակոբեանի այս գիրքն էլ հենց այդ մարդկանց կեանքի իրական պատմութիւնն է:
|