Ժողովածուն ընդգրկում է 1968-1975 թւականներին գրւած բանաստեղծութիւններ, ինչպէս նաև «Հաւատամք» պոէմը:
Բանաստեղծութիւնները բաղկացած են «Հաւատամք մարդուն», «Հաւատամք լեռան», «Հաւատամք սիրոյ և ատելութեան», «Հաւատամք մտերմութեան» երգաշարից և «Դարահաւատ երգեր» բաժնից: Իւրաքանչիւր բաժնի առանցքային նիւթը ժամանակակից մարդու հոգեբանութիւնն է. Բանաստեղծն աշխատել է պատկերել մարդկային, գեղեցիկ այսօրւայ ընբռնումները, մարդու անկապտելի հաւատամքը:
«Հաւատամք» պոէմի նիւթը նոյնպէս այսօրւայ մարդն է, հերոսը տաղանդաւոր քանդակագործ Տիգրան Դաւթեանն է: Նրա անհանգիստ կեանքը վկայութիւն է սովետական արւեստագէտի մեծ հաւատամքի: