Բանաստեղծի այս ներկայ ժողովածուն կազմւած է 5 բաժնից՝ «Երևանեան լուսաբաց», «Զինւորի սիրտը», «Լիրիկական տետրակից», «Մանկական բանաստեղծութիւններ» և թարգմանութիւններից: Բոլոր բաժիններում էլ զետեղւած են հեղինակի ինչպէս տպագրւած, այնպէս էլ անտիպ բանաստեղծութիւնները:
Սովետական մարդու հարուստ ներաշխարհը, հայրենասիրութիւնը, հայրենի բնութեան հմայքը,- ահա հիմնականում այն, ինչի մասին երգում է բանաստեղծը: