Աշխատութիւնը հեղինակի 1971 թ. ռուսերէն լոյս տեսած «Կովկասեան ռազմաճակատը 1914-1917 թթ.» ուսումնասիրութեան շարունակութիւնն է: Վերլուծւում են ռուսական բանակի նահանջի պատճառները և բուրժուազգայնական կուսակցութիւնների ռեակցիոն դերը Անդրկովկասի ժողովուրների ճակատագրում: Արխիւային հարուստ նիւթի հիման վրայ նկարագրւում են թուրքական բանակի ռազմական գործողութիւնները Կովկասի ուղղութեամբ և Անդրկովկասի ժողովուրդների պայքարն իրենց ազատութեան և անկախութեան համար:
Գիրքը նախատեսւած է պատմաբանների և ընթերցող լայն շրջանների համար: