Աշխատութիւնն ընդգրկում է Ե. Չարենցի և ստեղծագործութեան 1924-1937 թթ. ընկած ժամանակաշրջանի պատմութիւնը: Չարենցի արտասահմանեան ճամբորդութիւնից մինչև կեանքի վերջին տարիներն ընկած շրջանի ստեղծագործութիւնն ու գեղագիտական ծրագրերի փոփոխութիւնը դիտւած են ժամանակի միութենական գրական կեանքի հենքի վրայ: Բացայայտւած է Չարենցի ստեղծագործական առնչութիւնների շղթան, բանաստեղծի բարդ ու հակասական աշխարհը: