Նեկայ հատորում շարադրւում է XIX դարի հայ փիլիսոփայական մտքի պատմութիւնը: Հեղինակը ցոյց է տալիս ֆեոդալական աշխարհայացքից դէպի բուրժուականը կատարւող անցումը, որոշում է հայ մեծ լուսաւորիչ Աբովեանի դէրը հայ դեմոկրատական մտքի ձևաւորման մէջ: Գրքում շարադրւում և քնադատւում են Նահապետ Ռուսինեանի, Անտոն Գարագաշեանի, Մաթէոս Մամուրեանի, Գալուստ Կոստանդեաննի, Գրիգոր Արծրունու և այլոց փիլիսոփայական հայացքների դերն ու նշանակութիւնը XIX դարի հայ առաջադիմական մտքի պատմութեան մէջ:
Գիրքը նախատեսւած է հայ փիլիսոփայութեամբ և հայոց պատմութեամբ զբաղւողների համար: