Հեղինակը ճանապարհորդել է Սովետական Հայաստանում: Եղել է հանրապետութեան բոլոր բնակավայրերում: Գիւղի և քաղաքների բնակիչների հետ գրողի բազմաթիւ զրոյցներում բացայայտւում է ապագան կերտող մեր ժամանակակցի հերոսական առօրեան:
Հրապարակախօսական ջերմ կրքով և բարձր քաղաքացիականութեամբ գրողը պատմում է ազգի վերածննդի և սոցիալիստական շինարարութեան վաթսուն տարիների ընթացքում հանրապետութիւնում տեղի ունեցած վիթխարի փոփոխութիւնների մասին: Գիրքը հրապարակւում է հեղինակի նկարազարդումներով: