Ներկայ աշխատութիւնը արդիւնք է Հեղինակի քառասուն տարիների ընթացքում հաւաքած նիւթերի եւ կատարած ուսուսմնասիրութիւնների:
Բաղկացած է ներածականից եւ երկու մասից:
Ներածական յօդւածի մէջ, Հեղինակը բազմաթիւ հնագիտական տւեալների հիման վրայ ցոյց է տալիս, որ միջնադարեան Երեւանը ուրարտական Էրեբունի քաղաքի շարունակութիւնն է:
Առաջին մասում նկարագրւում եւ արժէքաւորում է Երեւանի միջնադարեան յուշարձանները, որոշւում նրանց կառուցման ժամանակն ու հետագայում կրած փոփոխութինները: Մեծ կարեւորութիւնն է տալիս Աւանի տաճարին, ճշտում է նրա կառուցման ժամանակը եւ խաղացած դերը հայ ճարտարապետութեան զարգացման մէջ:
Երկրորդ մասում հրատարակւում են Երեւանի 293 արձանագրութիւններ, որոնք կարեւոր աղբիւր են միջնադարեան Երեւանի պատմութեան, մշակոյթի, սոցիալ-տնտեսական յարաբերութիւնների, լեզւի եւ շատ այլ բնագաւառների ուսումնասիրութեան համար: