Ալեքսանդր Ավդէենկոս ռուս սովետական անւանի գրողներից է, բազմաթիւ վէպեր, վիպակներ և պիեսների հեղինակ: Մեծ մասայականութիւն են վայելում յատկապէս նրա ռազմա-արկածային վիպակներ: Հայ ընթերցողին նա յայտնի է իր «Տիսսայի վրա» վէպով, որ հրատարակւել է «Արկածային գրադարան» մատենաշարով:
Ներկայ Վէպում հեղինակը մերկացնում է կապիտալիզմի մագաստաների անդրկուլսեան մեքենայութիւնները, ցոյց է տալիս այսպէս կոչւած «Ամերիկեան ապրելակերպի», տխրահռչակ «Ամերիկեան դեմոկրատիայի» արատները:
Դէպքերը պատմւում են երիտասարդ, շնորհալի ու ազնիւ մի ամերիկացու՝ Սերժ Բրքուսի անունից, որը դառնում է այսօրւայ Ամերիկայի քաղաքականութեան իսկական արարողներից մէկի, կայսրութեան խոշորագոյն բոսի՝ Հարտի աջ ձեռքը: Ընթերցողն ասես թափանցում է Սպիտակ տան ամենամութ գաղտնիքների մէջ: