Աշխատութիւնը քննում է XVII-XVIII դարերի հայոց պատմութեան ՝ դեռևս մութ մնացած մի շարք խնդիրներ: Մասնաւորապէս, նոր բացայայտումներով ներկայացւած են Ամեայն Հայոց Կաթողիկոսների կապէրը հայ ազատագրական շարժման հետ, հայոց եկեղեցու գաղափարախօսութիւնը, Արարատեան երկրի Օսմանաեան տասնմեկամեայ ռազմակալման (1724-1735թթ. ) ներգործութիւնը՝ կաթողիկոսական երեք իրայաջորդ ընտրութիւնների վրայ՝ 1726, 1730 և 1734 թթ. : Միաժամանակ ուսումնասիրւած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքը հայոց եկեղեցու նւիրապետական համակարգում, Ս. Էջմիածնի նւիրակների հաստատութիւնը, հայ-կաթոլիկ փոխյարաբերութիւնները, ինչպէս և քաղաքական պատմութեան համար կարևոր նշանակութիւն ունեցող հոգևոր-կանոնական որոշ հարցեր: