«Սեբեոսի Պատմութիւնը» հայ մատենագրութեան նշանաւոր յուշարձաններից է , որը հրատարակւելով հին հայերէն (գրաբար) և օտար լեզուներով, օգտագործւել է VI-VII դարերի պատմութեամբ զբաղւող հայ և օտար գիտնականների կողմից: Աւելի քան 1300 տարի առաջ հորինւած այս գրւածքի բնագիրը դարերի ընթացքում կրել է զանազան փոփոխութիւններ:Սոյն հետազորտութեան նպատակն է ՝ վերականգնել Պատմութեան ակզբնական բնագիրը և դրանով ճշգրտել այս երկրի միջոցով գիտութեան մէջ թափանցած և երբենմ խոշոր թիւրիմացութիւնների, մասնաւորապէս «Անանունի առեղծւածի» համար առթիւ տրւած տւեալները: Ուսումնասիրոյւթեան մէջ շոշափւած են նաև Փաւստոս Բուզանդին, Մովսէս Խորենացուն և ուրիշ հայ մատենագիրների վերաբերող համապատասխան հարցեր: