چکیده : | Անւանի բանաստեղծուհու «Երկխօսութիւն իմ և իմ միջև» պոէմը արտացուլում է վերջին մէկ-երկու տարում հայ աշխարհը ալեկոծող Ղարաբաղեան շարժումը և մեծ երկրաշարժի ողբերգութիւնը: Պոէմում նոյն հոգհում միաժամանակ հնչում, իրար ընդիմախօսում և իրար լրացնում են երկու ձայն. Մէկը՝ պատմութեան անհաշիւ աղետներին դիմակայած, հազարամեակներից եկող և դէպի հազարամեակներ գնացող հայ ժողովրդի հաւաքական ձայնն է, միւսը՝ հայ անհատի, որդեկորոյս մօր, հօր, որբացած երեխաների, փլատակ տների կողքին ամենժամեա ցավ ու հոգսի մէջ տառապող, հենարան ու մխիթարութիւն փնտրող մարդու ձայնը:
Հեղինակ ը պոէմի հոնորարը ամբողջութեամբ, ինչպէս և «Խորհրդային գրող» հրատարակչութիւնում վերջին տարիներին լոյս տեսած գրքերի հոնորարների զգալի մասը ընդհանուր գումարով 30 հազար ռուբլի, հատկացրել ու հատկացնելու է Արցախի, երկրաշարժի, Ադրբեջանից բռնագաղթւածների և «Հայաստանի երեխաները», «Մայրութիւն», «Գթութիւն » ֆոնդերին:
|