چکیده : | «Հետաքրքրաշարժ հայոց լեզու» գիրքը մայրենի լեզւի նկատմամբ հետաքրքրութիւն և սէր առաջացնելու , որոշ լրացուցիչ գիտելիքներ հաղորդելու նպատակ ունի: Գրքում ամփոփւած նիւթը հիմնականում շարադրւած է զրոյցների, պատմւածքների ձևով, հաղոդւում են հետաքրքրաշարժ փաստեր, տեղեկութիւններ հայերէնի և նրա պատմութեան վերաբերեալ: Զգալի տեղ են գրաւում լեզւական լեզվական խաղերը, խնդիրները, հետաքրքրաշարժ առաջադրանքները:
Սոյն ՝ երկրորդ հրատարակութիւնը, նախորդի հետ համեմատած , վերամշակւել է , լրացւել նոր նիւթերով, աւելի ամբողջական դարձել: Հեղինակը հաշւի է առել եղած բոլոր դիտողութիւններն ու ցանկութիւնները:
Գիրքը օգտակար կլինի ուսուցիչներին, աշակերտներին, բոլոր նրանց , ովքեր հետաքրքրւում են հայերէնով: Նիւթերը կարող են օգտագործւել դասի ընթացքում, արտադասարանական պարապմունքների ժամանակ, ինչպէս նաև տանը, զանազան հաւաքներում:
|