Աշխատութեան մէջ լուսաբանւած են միջնադարեան Հայաստանի խոշորագոյն կրթական կենտրոն՝ Գլաձոր համալսարանի հիմնադրման ժամանակի և տեղի հարցերը, նրա դերը գիտութեան և մշակոյթի զարգացման գործում, ինչպէս նաև Գլաձորի սաների հիմնադրած մի շարք դպրոցների ուսումնադաստիարակչական, հասարակական և քաղաքական գործունէութիւնը:
Գրքոյկը հրատարակւում է Գլաձորի համալսարանի հիմնադրման 700-ամեայ յոբելեանի առթիով: Նախատեսւած է ընթերցող լայն շրջանների համար: