Գրքում ժամանակագրական կարգով տրւած են Սունդուկեանի «Պեպօ» կատակերգութեան «Կենսագրութեանը» վերաբերող բազմաբնոյթ նիւթերի՝ հրատարակութիւնները, թարգմանութիւնները և փոխադրութիւնները ՝ բարբառներու, գրական լեզւով և արևմտահայերէն (տպագիր և ձեռագիր) պիեսի մասին ուսումնասիրութիւնները, Սունդուկեանի մակագրութիւնները թատերական գործիչներին նւիւած օրինակների վրայ, ինչպէս նաև դերակատարների մակագրութիւններն իրենց լուսանկարների վրայ, քաղւածքներ տպագիր և ձեռագիր (անտիպ) գնահատութիւններից: Օգտագործւած են ուղերձներ, նամակներ, հեռագրեր, ծրագրերազդագրեր, բանաւոր վկայութիւններ, որոնք բազմակողմանի պատկերացում են տալիս հեղինակի և նրա անմահ ստեղծագործութեան բեմադրութիւնների հարուստ պատմութեան մասին: Այն կարող է օգտակար լինել Սունդուկեանով ու հայ օտար թատրոնների պատմութեամբ զբաղւողներին: