Աշխատութեան մէջ լուսաբանւում են թուրքական կառաւարութեան կազմակերպած հայոց եղեռնի ողբերգական իրադարձութիւնները և հայկական սփիւռքի կազմավորման հարցերը: Ցոյց է տրւում սովետական իշխանութեան մտահոգութիւնը հայ գաղթականների ճակատագրով և նրանց որոշ մասի հայրենադարձութեան իրագործումը, ինչպէս նաև դրա նկատմամբ քաղաքական տարբեր հոսանքների վերաբերմունքը: Այդ կապակցութեամբ քննադատվում է նաև արևմտեան տերութիւնների և ազգերի լիգայի քաղաքականութիւնը: Միաժամանակ շարադրվում է հայրենիք-սփիւռք առնչութիւնների պատմութիւնը: