«Թուրքական աղբիւրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի միւս ժողովուրների մասին» աշխատութեան երկրորդ հատորը բովանդակում է նիւթեր հայ և հարևան ժողովուրների պատմութեան, պատմական աշխարհագրութեան, սոցիալ-քաղաքական ու տնտեսական կեանքի վերաբերեալ: Նիւթերը քաղւած ու թարգմանւած են XVI-XVIII դարերի թուրք պատմագիր-տարինների Քեաթիր Չելեբիի, Սելանիկիի, Սոլաք Զադէի, Շանի Զադէի, Միւնեջջիմ Բաշշի, Ֆերիդուն Բէյի և Կոչի Բէյի երկերից:
Գիրքն ունի նաև հաւելւած, ծաւալուն ծանօթագրութիւններ և թուրքական մի քանի պաշտօնական փաստաթղթերի թուրքերէն տեքստեր: