Ներկայումս, երբ հայ լեզւաբանութիւնը և գրականագիտութիւնը շատ հրատապ հարց են համարում հայոց գրական լեզւի, հատկապէս գեղարւեստական գրականութեան լեզւի գիտական ուսումնասիրութիւնը, պարբերոյթի ուսմունքն այն բնագաւառում առանձին դէր ու նշանակութիւն կարող է ստանալ, որովհետև որքան որ այն քերականութեան առարկայ է, նոյնքան, և գուց է աւելի, վերաբերում է ոճաբանութեան և գրական լեզւի պատմութեան: Այս առումով սոյն աշխատանքը ոչ միայն մի արահետ է բացում պարբերոյթի ուսումնասիրութեան գործի մէջ, այլև կարող է օգնել գեղարւեստական լեզւի ոճն ու լեզւական արւեստը ուսումնասիրողներին, ուսուցիչներին և ուսանողութեանը: