Ներկայ գիրքը Հայ ժողովրդական հանելուկների գիտական համահավաք ժողովածուն է: Ներածութեան և առաջաբանի մէջ ընդանուր գծերով բացայայտված են հանելուկների ժանրային հատկանիշները, տրված է միջազգային և հայ բանագիտութեան մէջ հանելուկների գրառման, հրատարակման և արժեքավորման պատմութիւնը: Ժողովածուն ունի մանրամասն ծանոթագրութիւններ, հանելուկի լուծման առարկաներ, անվանական, առարկայական, տարածման վայրերի ցանկեր, սկզբնախբիւրների լիակատար ցուցակ և փոխաբերութիւնների ու սիմվոլների բառարան: Գիրքը նախատեսված է բնագետնետի, ազգագրագետների, գրողների և ընթերցող լայն հասարակութեան համար: