چکیده : | Այս աշխատութեան սկզբի մասում հիմնաւորւում է այն կարծիքը, որ արդի լեզւաբանութեան մէջ մաթեմատիկան, վիճագրական, սոցիալական, հոգեբանական եւ այլ ուղղութիւններին զուգընթաց առաջացել է նաեւ մանկավարժական լեզւաբանութիւն՝ որպէս դպրոցում աւանդւող լեզւի եւ նորմատիւ քերականութեան տեսութիւն: Որոշւում են նաեւ նրա առարկան եւ հետազոտման մեթոդները, մեթոդաբանութիւնն ու սկզբունքները: Յաջորդ գլուխներում, ելնելով մանկավարժական լեզւաբանութեան սկզբունքներից, շարադրւում ու մշակւում են հայոց լեզւի դպրոցական դասընթացի տեսութիւնն ու հիմնական հարցերը՝ աւանդման տեսանկիւնով ու նպատակներով:
Առանձնապէս ուշադիր, բայց ոչ ընդարձակ կերպով, քննւած են հայերէնի դպրոցական դասընթացի հնչիւնաբանութեան, ուղղախօսութեան, ուղղագրութեան, բառագիտութեան, ձեւաբանութիւնից՝ հոլովման ու խոնարհման եւ համեմատաբար հակիրճօրէն, շարահիւսութեան հարցերը: |