Աշխատութիւնը նւիրւած է հայ և վրաց ժողովուրդների պատմութեան կարևորագոյն ժամանակաշրջաններից մէկի ընդհանուր հետաքրքրութիւն ներկայացնող խնդիրների քննութեանը: Հայկական, վրացական և արևելեան (արաբական, պարսկական) աղբիւրների հիման վրայ մանրամասն ուսումնասիրւած են Հայաստանում հաստատւած մահմեդական ամիրայութիւնների դէմ Վրաստանի մղած պայքարը, նրա փոխազդեցութիւնն ու կապը Հիւսիսային Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող ներդասակարգային պայքարի հետ, Անի քաղաքի պատմութիւնը ԺԲ դարի 20-70-ական թւականներին, արտաքին քաղաքական և սոցիալական պատմութեան մի շարք այլ էական հարցեր: