Աշխատութեան մէջ նոր և հարուստ նիւթերի հիման վրայ քնութեան են առնւում հայ ժողովրդի արևմտեան հատւածի XVIII դարի պատմութեան հետ կապւած հարցերը: Ցոյց է տրւում, որ 60-ական թւականներից արևմտահայութեան մէջ թուրքական տիրապետութեան դէմ առաջ էր եկել ազատագրական շարժում, որն օրգանապէս կապւած էր յոյների, ասորիների և Վրաստանի ժողովուրդների շարժումների հետ և տևել էր մինչև 80-ական թւականներ: