Զորայր Խալափեանի ներկա ժողովածուն ընդգրկում է ընթերցողին արդեն ծանոթ ստեղծագործութիւններ, որոնք ունեն թեմատիկ որոշ ընդհանրութիւն: «Որտեղ էիր, մարդ աստծո»-ն հեղինակի անդրանիկ վեպն է, լոյս է տեսել 1966 թւականին, թարգմանվել միութենական ու արտասահմանեան բազմաթիվ լեզուներով: Ժողովածուում զետեղված են նաև «Երիցուկի Թերթիկները», «Պատը» և «Սպիտակ մուկը» վիպակները: