«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ.1: Հատորն ընդգրկում է շուրջ 22000 տեղանուն՝ Աալից Դալեկ: Իւրաքանչիւր բառայօդւածի անւան դիմաց տրւում են նաև ռուսերէն և միջազգային տառադարձութիւնները, անւան բոլոր տարբերակները, վայրի բնոյթը, տեղն ու աշխարհագրական դիրքը, պատմական, աշխարհագրական, ազգագրական, տնտեսական ու մշակութային հակիրճ տեղեկութիւններ: Հատորն ունի քարտէզներ և նկարներ:
Բառարանը նախատեսւում է Հայաստանի պատմութեան և մշակոյթի ամենատարբեր հարցերով զբաղւող մասնագէտների ու ընթերցող լայն հասարակութեան համար: