Հայրենադարձ գրող Վահան Դաքէսեանի այս գրքի թեման կազմում է հոյն ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը: Գրքի առաջին մասում ցոյց է տրւած գերմանա-ֆաշիստական զաւթիչների դէմ մղւած պարտիզանական հերոսական կռիւների դրւագներն ու այն տառապանքները, որ կրել է հոյն ժողովուրդը օկուպացիայի ժամանակաշրջանում: Իսկ գրքի երկրորդ մասում պատկերւած է անգլոամերիկեան օկուպանտների և նրանց տեղացի կամակատարների դէմ հոյն ժողովրդի մղած ազատագրական ու դեմոկրատական պայքարը:
Գրքում արտացոլւում է նաև հունահայ հայրենասերների ակտիւ մասնակցութիւնը հելլեն ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին:
Հեղինակը, որպէսս մասնակից հոյն ժողովրդի մղած պայքարին, իր յուշերը գրի է առել գեղարւեստական հնարքով, փոխելով գործող հերոսների անունները: