Աշխատութիւնը նւիրւած է անցեալ դարի 90-ական թւականների հայ քննադատութեան մէջ ռէալիզմի հարցերի քննութեանը: Գլխաւորապէս պարբերական մամուլից քաղւած նիւթերի հիման վրայ բացայատւում են ժամանակի հայ քննադատութեան հիմնական կողմնորոշումները ռէալիստական գեղագիտութեան այնպիսի խնդիրների նկատմամբ, ինչպիսիք են՝ արւեստի և իրականութեան փոխյարաբերութիւնը, գեղագիտական իդեալը և գեղարւեստական տենդենցը, գրական կերպարը և ռէալիստական տիպաբանութիւնը, գրականութեան ժողովրդայնութիւնը և այլն: