Այս գիրքը նւիրւած է ժամանակակից պատմա-գեղարւեստական գրականութեան հարցերին: Հեղինակի հիմնական նպատակն է եղել կոնկրետ երկերի վերլուծութեամբ ցոյց տալ, թէ պատմական անցեալի դէպքերն ու դէմքերը ինչպէս են բեկւում արւեստագէտ-գրողի գիտակցութեան մէջ, ինչպէս են գեղարւեստական մարմին ստանում և ծառայում արդիականութեան խնդիրներին:
Գիրքը բաղկացած է երեք մասից: Առաջին մասում քննարկւում են պատմա-գեղարւեստական գրականութեան ամենամոնումենտալ ժանրի պատմական վէպի տեսութեան մի քանի հարցեր, հենւելով այդ բնագաւառում սոցիալիստական ռեալիզմի գրականութեան կեսդարեայ փորձի վրայ: Երկրորդ, ամենից ընդարձակ մասը նւիրւած է սովետահայ նշանաւոր գրող Ստեփան Զօրեանի պատմական եռապատումի հանգամանալից վերլուծութեանը: Գրողի երեք պատմավէպերը դիտւում են նրանց մէջ արտացոլւած պատմական դարաշրջանի, տւեալ թեմայի բնագաւառում հայ գրականութեան նախընթաց փորձի հետ սերտօրէն առնչւած: Երրորդ մասում ընթերցողը կը գտնի Վահագն Դաւթեանի «Թոնդրակեցիներ» պատմական պոէմի քննութիւնը:
مندرجات
Պատմավէպի մի քանի հարցեր
Չորրորդ դարի հայ իրականութիւնը և Ստ. Զօրեանի պատմավէպերը
Վահագն Դաւթեանի «Թոնդրակեցիներ» պատմական պոէմը