Պրոֆեսոր Արշալոյս Արշարունին այս գրքում ընթերցողին է ներկայացնում ին հետադարձ հայեացքը: Այդ հայեացքի հանդէպ վերակենդանանում են տասնամեակներ՝ մեր երկրի բազմազգ մշակոյթի զարգացման տարիները, և մարդիկ՝ սովետական ու արտասահմանեան նշանաւոր, սիրելի գրողներ, արւեստագէտներ, գիտնականներ: Նրանք եղել են հեղինակի ծանօթը, ընկերը, մտերիմը կամ բարեկամը: Բոլորի մասին էլ Արշարունին գրում է ակնածանքով, որով համակում է նաև ընթերցողին:
«Մարդիկ ու տարիներ» յուշապատումը ունի ոչ միայն գրական, այլև գիտական ու պատմա-ճանաչողական արժէք: