چکیده : | Հայ ժողովուրդն իր բազմադարեան ու բազմաչարչար կեանքի ընթացքում, մտքի ու ձեռքի իր անխոնջ մշակների միջոցով կերտել է հոյակապ և ինքնատիպ մի մշակոյթ, որի առանձին կոթողները վաղուց ի վեր լայն ճանաչում են գտել Հայաստանի սահմաններից շատ ու շատ հեռու:
Հայ ժողովրդի ստեղծած այդ մշակոյթի մէջ իր ամենաուշագրաւ ու առաջնակարգ տեղն է գրաւում դարերի խորքից եկող նրա բազմահարուստ ու անզուգական մատենագրութիւնը, որը ստեղծել են այնպիսի կարկառուն դէմքեր, ինչպիսիք են ՝ Ագաթանգեղոսը, Փաւստոս Բիւզանդը, Կորիւնը, Եզնիկ Կողբացին, Եղիշէն, Մովսէս Խորենացին,Դաւիթ Անյաղթը, Անանիա Շիրակացին, Գրիգոր Մագիստրոսը, Յովհաննէս իմաստասէրը, Մխիթար Հերացին, Ստեփանոս Օրբելեանը, Գրիգոր Տաթևացին և շատ ուրիշներ:
Հայ մատենագրութեան այդ ամենաականաւոր, ամենաբեղուն ներկայացուցիչներից մէկն էլ պատմագիր Ղազար Փարպեցին է, որին է նւիրւած այս փոքրիկ գրքոյկը:
|