چکیده : | «Հետաքրքրաշարժ հայոց լեզու» գիրքը մայրենի լեզւի նկատմամբ հետաքրքրութիւն և սէր առաջացնելու, որոշ լրացուցիչ գիտելիքներ հաղորդելու նպատակ ունի: Գրքում ամփոփւած նիւթը հիմնականում շարադրւած է զրոյցների, պատմւածքների ձևով, հաղոդւում են հետաքրքրաշարժ փաստեր, տեղեկութիւններ հայերէնի և նրա պատմութեան վերաբերեալ: Զգալի տեղ են գրաւում լեզւական խաղերը, խնդիրները, հետաքրքրաշարժ առաջադրանքները:
Սոյն՝ երկրորդ հրատարակութիւնը, նախորդի հետ համեմատած, վերամշակւել է, լրացւել նոր նիւթերով, աւելի ամբողջական դարձել: Հեղինակը հաշւի է առել եղած բոլոր դիտողութիւններն ու ցանկութիւնները:
Գիրքը օգտակար կլինի ուսուցիչներին, աշակերտներին, բոլոր նրանց, ովքեր հետաքրքրւում են հայերէնով: Նիւթերը կարող են օգտագործւել դասի ընթացքում, արտադասարանական պարապմունքների ժամանակ, ինչպէս նաև տանը, զանազան հաւաքներում:
|