Աշխատութեան մէջ քննութեան են առնւում արևմտահայութեան մշակութային կեանքի առանձնայատկութիւնները, գրաբարի և արևմտահայ աշխարհաբարի օգտագործման շրջանակները սկսած XVIII դարից, ինչպէս նաև գրապայքարի սկզբնաւորումը, բնոյթն ու ընթացքը մինչև 1870 թ.: Հանգամանօրէն ուսումնասիրւում են գրական արևմտահայերէնի մշակման խնդիրները տւեալ շրջանում, բառապաշարի մաքրութեան, հարստացման և քերականական նորմաւորման ուղղութեամբ կատարւած աշխատանքը: