«Բառագիտութիւն» բաժնում պատմական մօտեցմամբ քննւում են բառերի ոլորտում գործառնող ձևոյթները, ինչպէս նաև բառապաշարի մէջ կատարւած փոփոխութիւնները հայոց լեզւի զարգացման յաջորդական փուլերում:
«Խոնարհման համակարգի զարգացման ընթացքը» բաժնում գրաբարի, միջին հայերէնի և արևելահայ ու արևմտահայ գրական լեզուների լեզւական իրողութիւնների հիման վրայ քննւում է հայերէնի խոնարհման զարգացումը: Հանգամանօրէն խօսւում է սահմանական, հրամայական, ստորադասական եղանակների, ինչպէս նաև ժխտական խոնարհման պատմական փոփոխութիւնների մասին: