چکیده : | «Երկնագոյն ճանապարհներ» գրքում զետեղւած են երկու ուղեգրութիւն՝ առաջինը՝ «Երկնագոյն ճանապարհներ» խորագրով, ուր պատմւում է խաղաղ ովկիանոսից մինչեւ մեր երկրի արեւմտեան ջրային սահմանները ինքնաշէն նաւակներով կատարւած ճանապարհորդութեան մասին, իսկ երկրորդը՝ «Սառուցեալ ուղի», ուր պատմւում է Կամչատկայում եւ Չուկոտկայում շնասահնակներով կատարւած արշաւի մասին: Հեղինակը այդ արշաւների մասնակիցներից մէկն է:
Գիրքը գրւած է գրական յուշատետրի, ճանապարհորդական նոթերի, ճեպագրութիւնների ձեւով: Ընթերցողն այստեղ կգտնի բազմաթիւ գետերի, քաղաքների, գիւղերի նկարագրութիւններ, այս կամ այն վայրի ստեղծման պատմութեանը կտեղեկանայ, կիմանայ, թէ ինչպէս են նախապատրաստւում արշաւի, ինչպիսի դժվարութիւնների են հանդիպում ճանապարհին եւ ինչպէս են յաղթահարում դրանք: Յաճախ ճանապարհորդները՝ գրքի հերոսները, ընկնում են բացառիկ դրամատիկական վիճակների մէջ: |