دسترسی همگانی(OPAC) «Ս. Ներսէս Շնորհալի» Գրադարան

Հայ ժողովրդի ցեղասպանութիւնն Օսմանեան կայսրութիւնում 1890-1922 թ.: Հ. 1 (2007) / Ղազարեան ، Հայկ Միրզաջանի (1930-)، نویسنده
نوع مدرک:متون چاپی
سرشناسهՂազարեան ، Հայկ Միրզաջանի (1930-)، نویسنده
عنوان :Հայ ժողովրդի ցեղասպանութիւնն Օսմանեան կայսրութիւնում 1890-1922 թ.: Հ. 1
ناشر:Երևան : Տիգրան Մեծ
سال نشر :2007
صفحه شمار:787էջ
ویژگی :Քարտեզ, նկար, աղիւսակ
شابک/شاپا026450
موضوع‌ها :اصفا
Հայոց Պատմութիւն ؛ Հայոց Ցեղասպանութիւն
چکیده :Ներկայ մենագրութիւնը բաղկացած է երկու հատորից եւ հանդիսանում է հեղինակի կէսդարեայ հետազոտութիւնների ամփոփագիրը: Այստեղ ակադեմիական բազմալեզու հարուստ գրականութեան, պարբերական մամուլի, սկզբնաղբիւրների, յատկապէս բազմաթիւ երկրների արխիւներից յայտնաբերւած ու առաջին անգամ գիտական շրջանառութեան մէջ դրւած վաւերական փաստերի հիման վրայ շարադրւած է Արեւմտեան Հայաստանի եւ արեւմտահայութեան ամբողջական պատմութիւնը, որն առաջին փորձն է հայ պատմագիտութեան մէջ ընդհանրապէս: Հեղինակն իր առջեւ գերխնդիր է դրել գիտականօրէն պատասխանել թուրք կեղծարար պատմաբաններին, հիմնաւորապէս ապացուցել, որ Թուրքիան հայ ժողովրդի նկատմամբ դարեր առաջ կիրառելէ ուծացման, իսկ XIX դարավերջից սկսած՝ արդէն բացարձակ ցեղասպանութեան քաղաքականութիւն: Ցոյց է տրւում, որ Հայոց ցեղասպանութիւնը սկիզբ է առել XIX դարի 90-ականներից եւ եզերւել1922 թւականով: Սուլթան Աբդուլ Համիդը, երիտթուրքերը եւ խարդախութեամբ ու դաժանութեամբ սրանց գերազանցող Մուստաֆա Քեմալը, միջոցների միջեւ խտրութիւն չդնելով, աշխարհի աչքերի առջեւ բացայայտօրէն մորթեցին հնամենի ու քրիստոնեայ մի ամբողջ ժողովուրդ, ոչնչացրեցին դարերով կերտած ճարտարապետական անկրկնելի յուշարձանները, սեփականացրեցին բազմամիլիարդ ունեցւածքը: Թուրք բորենիների ձեռքերը չբռնեցին Արեւմուտքի քրիստոնեայ տերութիւնները, իսկ կայզերական Գերմանիան ուղղակի դարձաւ հայասպանութեան մեղսակիցը: Հեղինակի նպատակը անթաքոյց է. ցեղասպանութիւնը ոճրագործութիւն է հանուր մարդկութեան դէմ, այն վաղեմութիւն չունի, հետեւաբար այսօրւայ թուրք պետական այրերն ու ողջ ժողովուրդը ոչ միայն բարոյականօրէն են պատասխանատու իրենց նախորդ սերնդի կիրառած հայասպանութեան համար, այլեւ պարտաւոր են վերապրողներին վերադարձնել Մեծ եղեռնից յետոյ բռնազաւցած Հայոց հայրենիքը՝ Արեւմտեան Հայաստանն ու Հայկական Կիլիկիան, ինչպէս նաեւ հայ ժողովրդին փոխյատուցել նիւթական ահռելի վնասները:
لینک ثابت رکورد:./index.php?lvl=record_display&id=15071
زبان مدرک :ارمنی

 درخواست رزرو

شماره ثبتشماره بازیابینام عام موادمحل نگهداریوضعیت ثبتوضعیت امانت
026450Է02-174 ԳիրքԳրապահոց.Առկայموجود

تعداد نظرات کاربران :0 . برای افزودن نظر خود کلیک نمایید.