دسترسی همگانی(OPAC) «Ս. Ներսէս Շնորհալի» Գրադարան

Հայ ժողովրդի ցեղասպանութիւնն Օսմանեան կայսրութիւնում 1890-1922 թ.: Հ. 2 (2007) / Ղազարեան ، Հայկ Միրզաջանի (1930-)، نویسنده
نوع مدرک:متون چاپی
سرشناسهՂազարեան ، Հայկ Միրզաջանի (1930-)، نویسنده
عنوان :Հայ ժողովրդի ցեղասպանութիւնն Օսմանեան կայսրութիւնում 1890-1922 թ.: Հ. 2
ناشر:Երևան : Տիգրան Մեծ
سال نشر :2007
صفحه شمار:818էջ
ویژگی :Քարտեզ, նկար, աղիւսակ
شابک/شاپا026369
موضوع‌ها :اصفا
Հայոց Պատմութիւն ؛ Հայոց Ցեղասպանութիւն
چکیده :Սոյն աշխատութիւնը հեղինակի մենագրութեան երկրորդ հատորն է եւ նւիրւած է օսմանեան կայսրութիւնում հայ ժողովրդի ապրած ամենածանր ողբերգութեան՝ ցեղասպանութեան բուն պատմութեանը: Հիմնականում՝ արխիւային, ապա՝ բազմալեզու գրականութեան եւ պարբերական մամուլի ընձեռած առատ փաստերին կռթնած հեղինակը ներկայացնում է Մեծ եղեռնի պատմութեան պատմաքննական վերլուծութիւնը: Հետեւողական եւ հիմնաւոր պատասխան է տրւում թուրք այն պատմաբաններին եւ պետական բարձրաստիճան այրերին, որոնք, կաշւից դուրս գալով, ինը տասնամեակ շարունակ մշուշի նռնակներ են շպրտել պատմական իրողութեան վրայ՝ ջանալով ժխտել հայասպանութեան սահմռկեցուցիչ իրողութիւնը:
Փորձ է արւում շարադրել ցեղասպանութեան ընդհանրաան պատմութիւնը՝ ներառելով ոչ միայն արեւմտեան Հայաստանը, այլեւ Հայկական Կիլիկիան եւ Թուրքիայի հայաբնակ միւս նահանգները: Այն իրականացւել է երկարատեւ (շուրջ երեք տասնամեակ) պրոցեսում, եղել է կանխամտածւած, վաղօրոք ծրագրւած ու խնամքով մշակւած եւ հիմք է ծառայել հիտլերեան ֆաշիզմին՝ երկրորդ աշխարհամարտում: Մանրակրկիտ ներկայացւում են միջագային այն որոշումները, որոնք բանաձեւում են ցեղասպանութեան իսկութիւնը, նրա կատարողների նկատմամբ կիրառւելիք պատժամիջոցները, չարաբաստիկ նման երեւոյթների նկատմամբ վաղեմութեան միանշանակ բացառումը: Հեղինակն անթաքոյց նպատակ է հետապնդում սոյն երկհատորեակով արտայայտել ինչպէս հանուր հայ ժողովրդի, առաւել եւս Հայ դատի պաշտպանների ձգտումներն ու ցանկութիւնները, այսինքն՝ ժամանակակից Թուրքիայից պահանջել այն, ինչը մինչեւ օրս մերժւում եւ ուրացւում է: Հետեւաբար, Թուրքիան ու թուրքերը ոչ միայն պէտք է ճանաչեն Հայոց ցեղասպանութիւնը, այլեւ, հայ ժողովրդից հրապարակաւ ներողութիւն խնդրելուց զատ, նրան վերադարձնեն բռնազաւթած հայրենիքն ու իւրացւած միլիարդաւոր ունեցւածքը: Իբրեւ հաւելւած աշխատութեան վերջում զետեղւած են մի շարք այնպիսի վաւերագրեր, որորնք առաւել հիմնաւորում են հեղինակի զարգացրած տեսակէտները:
Աշխատութիւնը նախատեսւած է հանուր հայ ժողովրդի համար:
لینک ثابت رکورد:./index.php?lvl=record_display&id=15059
زبان مدرک :ارمنی

 درخواست رزرو

شماره ثبتشماره بازیابینام عام موادمحل نگهداریوضعیت ثبتوضعیت امانت
026369Է02-163 ԳիրքԳրապահոց.Առկայموجود

تعداد نظرات کاربران :0 . برای افزودن نظر خود کلیک نمایید.