چکیده : | Աղուհացի պաշտամունքը, նրա սրբագործումը հայի հետ են հազարամեակներ ի վեր, այն օրից, երբ կամոքն Աստծոյ նա դարերի համար արմատներ նետեց բարձրաւանդակում,որն առհաւէտ կրելու էր Հայկական անունը: Մնում է այդ պաշտամունքը: Իհարկէ: Սպառնում են նրան սասանումներ, անծանօթ հովերը նրան նետել են կասկածելի մարտահրաւէրներ: Այո՛: Աղուհացի նոր քննութեան բարդ ընթացքն են պատկերում Ռ. Համբարեանի պատմւածքներն ու վիպակները: Այսօրւայ կեանքից քաղւած նիւթը բացայայտում է մի աշխարհ, ուր ներխուժել է փլուզումը, ուր հաստատւում են բարոյական ու նիւթական այլաբնոյթ չափանիշներ, ուր կայ շփոթմունք, որոնում, ուրացում, սուտ, ատելութիւն, խարդաւանք, ագահութիւն, ապերախտութիւն, կայ նաեւ զղջանքի, սիրոյ մի նեղ, դրամատիկ արահետ, որը հային, որտեղ էլ նա լինի, ինչ էլ անի, ինչքան էլ խոտորւի ու նսեմանայ իր ու ճշմարտութեան առաջ, տանելու է դէպի պատւի եւ արժանապատւութեան գագաթ՝ դէպի ԱՂՈՒՀԱՑ: |