2014 թւականին լրանում է անցեալ դարի մեծանուն բանաստեղծ Համօ Սահեանի ծննդեան 100-ամեակը: Այդ առթիւ հրատարակւում է նրա «Երկերի ժողովածուն»՝ չորս հատորով:
Չորրորդ հատորն ընդգրկում է պարբերական մամուլում տպագրւած նրա յօդւածները գրականութեան եւ գրական գործընթացի, արւեստի եւ գրականութեան մեծերի եւ ժամանակակիցների, ինչպէս նաեւ մտորումներ հայ դասական գրողների եւ իր ժամանակի հրատապ խնդիրների մասին: