2014 թւականին լրանում է անցեալ դարի մեծանուն բանաստեղծ Համօ Սահեանի ծննդեան 100-ամեակը: Այդ առթիւ հրատարակւում է նրա «Երկերի ժողովածուն»՝ չորս հատորով:
Սոյն երկրորդ հատորը ընդգրկում է մեծ բանաստեղծի «Քարափների երգը», «Սեզամ, բացւիր», «Իրիկնահաց» եւ «Կանաչ-կարմիր աշուն» ժողովածուները:
Քառահատոր ժողովածուին զուգընթաց հրատարակւել են իր ժանրի մէջ նախատիպը չունեցող բառագիրք՝ «Համօ Սահեան. հանրագիտարան», ինչպէս նաեւ «Ընտրանի»: