Ժողովածուում ընդգրկւած են Յովհաննէս Թումանեանի հեղինակած բոլոր հեքիաթները՝ և՛ կախարդական, և՛ զվարճալի, և՛ կենցաղային, որոնք բոլորը շատ հետաքրքիր են և ուսանելի. բարին միշտ յաղթում է չարին, խելացի աղքատը՝ հիմար հարուստին, առատաձեռը՝ ագահին: Ժողովածուն նախատեսւած է կրտսեր և միջին տարիքի դպրոցականների համար, բայց այս իմաստուն հեքիաթները վերընթերցելը և մանկութեան յուշերը վերապրելը, անշուշտ, յաճելի կլինի ցանկացած տարիքի ընթերցողին: