Փոքրիկները խիստ հետաքրքրասէր են. նրանց հետաքրքրում է շրջապատող ամէն ինչ՝ բոյսերը, կենդանիները, մարդիկ, երկինքը, երկիրը: Նրանք փորձում են ընկալել այդ ամէնը ամբողջովին, թէկուզ քիչ-քիչ: Այստեղից էլ անւանումը « Քչից-շատից, ամէն ինչից»:
Մատենաշարի հիմնական նպատակն է երեխայի մատչելի լեզւով գիտելիքներ տալ ամէն ինչի մասին: Փոքրիկ ընթերցողի հետ զրուցում են իրեն հասակակից երկու երեխայ՝ Անին ու Արտէմը:
Պատկերազարդ և բովանդակալից այս մատենաշարը երեխան յաճոյքով կնթերցի, իսկ բազմաթիւ խաղերն էլ կզարգացնեն նրա միտքը, տրամաբանութիւնը, յիշողութիւնը և ուշադրութիւնը: Փոքրիկ ընթերցողին տրւում են տարբեր հարցեր, որոնց պատասխանելով՝ կսուորի արտայայտւել: Շոշափւում են նաև դաստիարակութեան, առողջութեան և հիգենայի վերաբերեալ թեմաներ: