Մենագրութիւնը նւիրւած է հայոց պատմութեան այնպիսի կարևոր իրադարձութիւնների, ինչպիսիք են Բագրատունեաց թագաւորութեան հիմնադրումը և հայոց թագաւոր Աշոտ Ա Բագրատունու գահակալութիւնը: Ի մի են բերւած այդ իրադարձութիւնների վերաբերեալ սկզբնաղբիւրների տեղեկութիւններն ու հետազոտութիւնների տեսակետները: Մանրակրկիտ քննութեան են առնւել Բագրատունի առաջին թագաւորի գահ բարձրանալու թւականի, գահակալութեան տարիների քանակի և հարակից մի շարք հարցեր:
Հիմնահարցերի քննութիւնը և վերջինիս արդիւնքները կարող են օգտակար լինել հայագէտներին, բիւզանդագէտներին և կովկասագէտներին, ինչպէս նաև ընթերցող լայն հանրութեանը: