Ներկայ գիրքն ընդգրկում է ժամանակակից արեւելահայ գրական լեզւի բայի խօսքի մասային բնոյթին, բառական-քերականական կազմութեանը եւ սեռի կարգին վերաբերող հարցերը:
Ուսումնասիրութիւնը կատարւած է գերազանցապէս գրաւոր, բայց նաեւ բանաւոր խօսքի լեզւական տւեալների հիման վրայ: Հիմանականում առաջին գծի վրայ է դրւած քննարկւող իրողութիւնների առկայ գրութիւնը, բայց որոշ դէպքերում էլ այդ արւած է պատմական հայեացքով՝ արդի պատկերը աւելի հիմնաւոր ճանաչելու եւ ներկայացնելու նկատառումով:
Գիրքը կարող է օգտակար լինել հայագիտութեամբ զբաղւող գիտական աշխատողների, ասպիրանտների, ինչպէս նաեւ հայոց լեզւի ուսուցիչների ու բարձրագոյն դպրոցների բանասիրական ֆակուլտետների ուսանողների համար: